Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Շահառուները հաջողությամբ ավարտեցին «Բիզնեսի կառավարման» պիլոտային դասընթացը

01.03.2022

Դիլիջան խոշորացված համայնքից ներգրավված թիրախային շահառուները հաջողությամբ ավարտվեցին «Բիզնեսի կառավարման հմտությունների» պիլոտային դասընթացը

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից իրականացվող «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագրի շրջանակներում Դիլիջան խոշորացված համայնքից ներգրավված թիրախային շահառուները հաջողությամբ ավարտվեցին «Բիզնեսի կառավարման հմտությունների» պիլոտային դասընթացը։
Դասընթացի շրջանակներում մասնակիցները կարողացան ներկայացնել իրենց բիզնես գաղափարները, դասընթացավարների աջակցությամբ փորձեցին գրել իրենց բիզնես պլանը, ինչպես նաև ձեռք բերեցին հաճախորդների հետ աշխատանքի, նոր տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման հմտություններ և շուկայագիտության, հաշվապահության, ֆինանսների, ռեսուրսների կառավարման մասին գիտելիքներ:
Դասընթացի ավարտին մասնակիցները կիսվեցին իրենց տպավորություններով և ստացան «Բիզնեսի կառավարման հմտությունների» դասընթացը հաջողությամբ ավարտելու հավաստագրեր:
Միջոցառման նպատակն էր պիլոտային դասընթացի միջոցով փորձարկել ուսումնական ծրագրերը, նյութերը, ինչպես նաև կիրառման արդյունավետությունն ու որակը։
Այս դասընթացները շահառուներին հնարավորություն են տալու ուսումնասիրել և բացահայտել տարբեր բիզնես գաղափարներ, որոնց իրակացման արդյունքում կկարողանան գեներացնել եկամուտների այլընտրանքային աղբյուրներ։
 
Ծրագիրը Համաշխարհային բանկի համակարգմամբ և Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ իրականացվում է Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից։

Նորություններ

Տեսնել ավելին

ՀՈԴՎԱԾՆԵՐ

Տեսնել ավելին