Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Շահերի պաշտպանության ռազմավարական պլանավորում աշխատաժողով

20.01.2023

Հանդիսանալով շարունակական կրթության ջատագով՝ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան «Հայաստանում սոցիալական ներառման և կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագրի անձնակազմի համար կազմակերպել էր «Շահերի պաշտպանության ռազմավարական պլանավորում» թեմայով աշխատաժողովը։

Տարեմուտի սկզբին Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան «Հայաստանում սոցիալական ներառման և կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագրի անձնակազմի համար կազմակերպել էր «Շահերի պաշտպանության ռազմավարական պլանավորում» թեմայով աշխատաժողովը։ Այն վարում էր շահերի պաշտպանության բնագավառում մեծ փորձառություն ունեցող, երկար տարիներ հասարակական կազմակերպություններում շահերի պաշտպանության և լոբբինգի պատասխանատու Տիգրան Պետրոսայանը։ Աշխատաժողովի մեկնարկին Տիգրան Պետրոսյանը և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը հանդես եկան ողջույնի խոսքով, ներկայացրեցին թեմայի արդիականությունն ու անհրաժեշտությունը ոլորտի մասնագետների արդյունավետ աշխատանքային գործունեության համար։

Աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին ռազմավարական պլանավորման կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարները, իրականացվեցին խմբային գործնական աշխատանքներ, որոնց ընթացքում մասնակիցները աշխատեցին շահերի պաշտպանությանն առնչվող տարաբնույթ հարցերի ուղղությամբ։

Աշխատաժողովի նպատակն էր ի մի բերել և հստակեցնել ոլորտում ադվոկացիոն գործունեության իրականացման հիմնական խնդիրներն ու ուղղությունները, ինչպես նաև ուրվագծելու համագործակցության մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը այս ոլորտում:

Նորություններ

Տեսնել ավելին

ՀՈԴՎԱԾՆԵՐ

Տեսնել ավելին