
Սոցիալական աշխատանքը և աղքատության հաղթահարումը. նպաստառուից գործարար դառնալու ճանապարհին
01.04.2023
Մարտի 28-ին կայացավ «Ինքնաբավ գործառնման սոցիալական աշխատանքի բանաձևը» խորագրով համաժողով-ցուցահանդեսը։ Համաժողովի նպատակն էր ներկայացնել Հայաստանում աղքատության հաղթահարմանն ուղղված եռամյա ծրագրի ընթացիկ արդյունքները, մասնավորապես, ընտանեկան նպաստների համակարգում ընդգրկված շահառուների սոցիալ-տնտեսական ինքնաբավության խթանման փորձը, որի արդյունքում նաև նրանց կողմից հիմնվել են 307 բիզնես նախագծեր:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար պարոնՆարեկ Մկրտչյանը, փոխնախարար Աննա Ժամակոչյանը և Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը, ինչպես նաև պետական և ոչ պետական կառույցների, տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ծրագրումներգրավված շահառուներ։
Եռամյա ծրագրի շրջանակներում մինչ այս պահը Միասնական սոցիալական ծառայությանտարածքային կենտրոնների սոցիալական աշխատողների հետ համագործակցությամբ բազմակողմանի աջակցություն է ցուցաբերվելու տարատեսակ սոցիալական խնդիրներ ունեցողշուրջ 10,700 անհատների Հայաստանի հինգ մարզերից՝ Արարատ, Արմավիր, Կոտայք, Շիրակ, Լոռի, խթանելով նրանց ինքնաբավ գործառումն ու ներառումը հասարակության կյանքում, մասնավորապես.
1) 5128 ընտանիքի և նրա անդամների համար ապահովվել է հասանելիություն տարատեսակ կրթական, առողջապահական, իրավական, հոգեբանական, նյութական, հումանիտար աջակցության և այլ ծառայությունների,
2) 3074 ընտանիք ստացել է աշխատանքի տեղավորման կամ ինքնազբաղվածության ծրագրերում ներառման աջակցություն,
3) 307 ընտանիք ստացել է փոքր դրամաշնորհ և հիմնել սեփական ձեռնարկատիրական գործունեությունը։
4) ավելի քան 208 սոցիալական աշխատողներ և զբաղվածության մասնագետներ հնարավորություն են ստացել յուրացնելու և զարգացնելու սոցիալական ակտիվացման և դեպքիվարման մասին գիտելիքներն ու դրանց կիրառման գործնական հմտությունները։
Համաժողովի շրջանակներում ներկայացվեցին ծրագրի շահառուների 307 բիզնես նախագծերից շուրջ 50 բիզնես տաղավար, տեղի ունեցան պանելային քննարկումներ` շահառուների և սոցիալական աշխատողների մասնակցությամբ։
Աշխատարաններում քննարկվեցին Շահառուների ակտիվացման ներկա հնարավորություններն ու խոչընդոտները (քաղած դասեր)․ թեմայի առնչությամբ Հայաստանիսոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը նշեց. «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան մեծ պատասխանատվությամբ է ստանձնել ծրագրի իրագործումը, մենք երկար և մանրակրկիտ ենք աշխատել մեթոդաբանության մշակման ուղղությամբ, և փորձել հասկանել, թե ինչն է պակասում մեր նպաստառուներին ակտիվանալու ևիրենց կյանքն իրենց ձեռքը վերցնելու համար, ի վերջո գտանք սոցիալական աշխատանքի այն բանաձևը, որը, ինչպես ապացուցում են ծրագրի արդյունքները աշխատող է»։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար պարոն Նարեկ Մկրտչյանը, իր հերթին ավելացրեց. «Ծրագրի արդյունքները թույլ են տալիս նոր տեսլականներ նախանշել, հասկանալ, որ համապատասխան աջակցության դեպքում հնարավոր է դուրս գալ կյանքի դժվարին իրավիճակներից, ձեռք բերել ինքնաբավություն, միևնույն ժամանակ ստեղծելով հանրային բարիք։ Այն կարևոր փորձ և օրինակելի ձևաչափ է, որը նաև գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում։»
Միջոցառմանը հեռարձակված տեսաուղերձում ներկաներին իր խոսքն ուղղեց նաև Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը, նամասնավորապես նշեց․ «Հուսով եմ, որ այն նյութական և ոչ նյութական աջակցությունը, որը շահառուները ստացել են ծրագրի ընթացքում, կծառայի նրանց կյանքի հետագա մարտահրավերները հաղթահարելուն, իսկ ծրագրի ընթացքում քաղած դասերը մշտապես ուղղորդիչ դեր կունենան տեղի սոցիալական աշխատողների համար իրենց աշխատանքային գործունեության ընթացքում, Այսօրվա համաժողովը եզակի հնարավորություն է բոլոր մասնակիցների, ներառյալ սոցիալական աշխատողների և շահառուների համար՝ կիսելու իրենց գիտելիք ու փորձը, որը ձեռք է բերվել ծրագրի ընթացքում»։
Ինչպես ցույց է տալիս ծրագրի փորձը, աղքատության հաղթահարմանն ուղղված ծրագրերն, ի լրումն դրամական բնույթի ներարկումների, պետք է պարտադիր կերպով ներառեն մարդումոտիվացիայի խթանում, հմտությունների զարգացում, փորձարկումների հնարավորության տրամադրում, անքննադատ, աջակցող վերաբերմունք, սեփական ներուժի բացահայտման հնարավորություն, մարդկային էներգիայի և հույսի փոխանցում: Այս ամենի բանալին սոցիալական աշխատանքն է` իրեն յուրահատուկ մեթոդներով և մոտեցումներով:
«Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» եռամյա ծրագիրն իրականացվում է Հայաստանի սոցիալականաշխատողների ասոցիացիայի կողմից՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Միասնական սոցիալական ծառայության հետ համագործակցությամբ, Համաշխարհային բանկի համակարգմամբ և Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ:
Նորություններ

05.01.2024
ԱՄԱՆՈՐՅԱ ԵՎ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁ

30.10.2023
Երիտասարդների մասնակցությամբ աշխատարաններ