
Սոցիալական դեպքի վարման մեթոդաբանության եւ սոցիալական աշխատողների գործառնական ձեռնարկի ներկայացումը ՀՀ ԱՍՀՆ-ում
31.03.2022
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագրի շրջանակում մշակված «Սոցիալական դեպքի վարման մեթոդաբանական շրջանակը ակտիվացման համատեքստում» դեպք վարողների համար ուղեցույցի և «Սոցիալական դեպքի վարումը ներառական ակտիվացման համատեքստում» ՄՍԾ տարածքային կենտրոնների սոցիալական աշխատողների համար գործառնական ուղեցույցի ներկայացումը:
Սույն թվականի մարտի 24-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագրի շրջանակում մշակված «Սոցիալական դեպքի վարման մեթոդաբանական շրջանակը ակտիվացման համատեքստում» դեպք վարողների համար ուղեցույցի և «Սոցիալական դեպքի վարումը ներառական ակտիվացման համատեքստում» ՄՍԾ տարածքային կենտրոնների սոցիալական աշխատողների համար գործառնական ուղեցույցի ներկայացումը:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՍՀ նախարարության, Ճապոնիայի դեսպանատան, Համաշխարհային բանկի, , Միասնական սոցիալական ծառայության, սոցիալական աշխատանքի մասնագիտական համայնքի, ինչպես նաև տեղական և միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, որը միաժամանակ հանդիսանում է ծրագրի իրականացման աջակցության խորհրդի նախագահ։ Ա․Ժամակոչյանը շնորհակալույուն հայտնեց իրականացված աշխատանքի համար և կարևորեց մշակված փաստաթղթերը իրականացվող բարեփոխումների համատեքստում։
Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան տնտեսական համագործակցության երկրորդ քարտուղար Ռիկա Օնոդեռան, իր ողջունի խոսքում արձանագրելով, որ ծրագրի շրջանակներում արդեն իսկ իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ վստահություն հայտնեց, որ ծրագիրը կարևոր քայլ է Հայաստանի բնակչության բարեկեցության բարելավման ուղղությամբ։
Հայաստանում ծրագրի միջանկյալ գնահատման առաքելությամբ գտնվող Համաշխարհային բանկի Ծրագրի թիմի համակարգող, ՀԲ ավագ սոցիալական պաշտպանության մասնագետ Իվան Շուլգան շնորհակալություն հայտնելով Ճապոնիայի կառավարությանը ծրագիրը ֆինանսավորելու համար նշեց, որ ծրագիրը Համաշխարհային բանկի համար ունի կարևոր նշանակություն և առաջնահերթություն, քանի որ այն արձագանքում է առավել խոցելի անձանց խնդիրներին։
Ծրագրի ղեկավար Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի վարչության անդամ Ռուբեն Մարկոսյանը համառոտ ներկայացրեց ծրագրի հիմնական խնդիրները, թիրախային շահառուների շրջանակը, որը ներառում է Հայաստանի հինգ մարզերի ավելի քան 11,000 սոցիալապես խոցելի անձանց, ինչպես սոցիալական դեպքի վարման մեթոդաբանության ներդրման և շահառուների ինքնազբաղվածության խթանմանը միտված ծրագրային միջոցառումները։
Հանդիպման շրջանակներում Ծրագրի խորհրդատու՝ Նունե Գեղամյանը ներկայացրեց սոցիալական դեպքի վարման մեթոդաբանությունը, դեպքի վարման փուլերը, մոդելները, մշակված գործիքների փաթեթները, դեպք վարողի գործառույթները և այլն։
Անդրադառնալով սոցիալական աշխատանքի ինստիտուտի կայացմանն ուղղված ծրագրերի արդյունքներին՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը նշեց, որ տվյալ ձեռնարկը և գործիքները Ծրագրի շրջանակում առաջիկայում գործնական կիրառություն կունենան Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռիի, Շիրակի մարզերի միասնական սոցիալական ծառայության և համայնքների սոցիալական աշխատողների կողմից, որի արդյունքում փաստաթղթերը կփորձարկվեն և անհրաժեշտության դեպքում կվերանայվեն՝ ողջ համակարգում կիրառելու նպատակով:
Միջոցառումը ավարտվեց հարց ու պատասխանի ձևաչափով, որին ակտիվ մասկանցում էին սոցիալական աշխատանքի հանրույթի ներկայացուցիչները, ովքեր ներկայացրեցին իրենց դիտարկումներն ու առաջարկները։ Ներկաների հարցերի արձագանքեցին նաև Ծրագրի խորհրդատուներ Սյուզաննա Ջուհարյանը և Մանե Կարապետյանը։
Ծրագիրը իրականացվում է Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցրի նախարարության հետ համագործակցությամբ, Համաշխարհային բանկի համակարգման ներքո՝ Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ (Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի միջոցով):
Նորություններ

05.01.2024
ԱՄԱՆՈՐՅԱ ԵՎ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁ

30.10.2023
Երիտասարդների մասնակցությամբ աշխատարաններ