Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Սոցիալական ոլորտի աշխատուժի կարողությունների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները Նոյեմբերյան համայնքում

27.03.2023

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան, շարունակում է սոցիալական ոլորտի աշխատուժի կարողությունների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները մի շարք համայնքներում։ Համայնքի բյուջետավորման համարժեք կազմակերպման և հարակից թեմաներով դասընթացներն այս անգամ տեղի են ունեցել Նոյեմբերյան, Իջևան, Մեծամոր և Արմավիր համայնքներում՝ ընդգրկելով Միասին հանուն սոցիալական համայնքների ծրագրի շրջանակներում ձևավորված համայնքային միջոլորտային ցանցի անդամներին։

 Դասընթացի շրջանակներում մասնակիցները քննարկեցին համայնքի բյուջետավորման գործընթացն ու բյուջետային ծրագրերի մոնիթորինգի կազմակերպման հնարավորությունները։

Դասընթացը վարում էին Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ  Միրա Անտոնյանը և Շահերի պաշտպանության մասնագետ Տիգրան Պետրոսայանը։ Վերջիններս նշեցին, որ մասնագիտացված և գրագետ բյուջետավորման համարժեք կիրառումը էականորեն նվազեցնում է համայնքի ռեսուրսների անհիմն վատնումն ու դրանց հետ եկող բացասական հետևանքները։ Ըստ այդմ, վերոնշյալ գործընթացներում շատ կարևոր է համայնքի բնակչության ներգրավումը և համայնքի իրավիճակին լիրաժեքորեն տիրապետող թիմի առկայությունը, ինչպիսի են արդեն իսկ ձևավորված միջոլորտային ցանցերը։

 

 

Ծրագիրն իրականացվում է Հիլֆսվերկ Ինթերնեյշնլի (HWI) կողմից Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա / AASW «Գործընկերություն և ուսուցում» կրթություն և համագործակցություն հանուն քաղաքացիական հասարակության ՀԿ-ի ԳՈՒՄ ՀԿ / P&T NGO (P&T) և «Ընտանիք և համայնք» բարեգործական ՀԿ-ի (F&C) հետ համագործակցությամբ։

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալություն (ADA), Ավստրիայի զարգացման համագործակցության գործառնական ստորաբաժանման կողմից։

Նորություններ

Տեսնել ավելին

ՀՈԴՎԱԾՆԵՐ

Տեսնել ավելին