Իրազեկման ռազմավարության և Հանրային արշավի խորհրդատու
17.04.2021
Ծրագրային հաղորդակցություն և PR, հիմնական փուլ
«Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (այսուհետ` Ասոցիացիա) «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» (“Promoting Social Inclusion and Self-Reliant Livelihood Activities in Armenia”) դրամաշնորհային ծրագրի (հետայսու՝ Ծրագիր) շրջանակում հայտարարում է Իրազեկման ռազմավարության և Հանրային արշավի (Ծրագրային հաղորդակցություն և PR, հիմնական փուլ խորհրդատուի ընտրության մրցույթ:
Խորհրդատվության հիմնական նպատակն է ղեկավարել ծրագրի շահառուների իրազեկման միջոցառումների և ծրագրի հաղորդակցման արշավի ձևավորումը և իրականացումը, մասնավորապես `արդյունավետ իրականացում ապահովելու հետևյալի համար 1) շահառուների իրազեկման արշավ (համայնքային և քաղաքային հանդիպումներ, տեղեկտվական հանդիպումներ, ծրագրի թիրախային շահառուների հետ հաղորդակցություն և այլն) 2) քաղաքական շրջանակի և ծրագրի իրականացման հաղորդակցական արշավ (կոնֆերանսեր, կլոր-սեղան քննարկումներ, փակման միջոցառումներ, ԶԼՄ-ների հետ հաղորդակցություն և այլն)։
Հանձնարարականի իրականացման ժամկետները` 2021թ. փետրվար -2023թ. հունիս:
Աշխատանքի շրջանակը
Ծրագրի ղեկավարի (PM) անմիջական հսկողության ներքո, ով կգործի Հաճախորդի անունից, իրազեկման ռազմավարության և հանրային արշավի գծով խորհրդատուն (PR խորհրդատու) պատասխանատու է ծրագրի թիմին տեխնիկական օժանդակություն ցուցաբերելու համար ` շահառուների իրազեկման և ծրագրի հաղորդակցման արշավի արդյունավետ իրականացման և ձևավորման համար, համաձայն Ծրագրի գործառնական ձեռնարկի (POM) և տրամադրված հաղորդակցության և դոնորների տեսանելիության (JSDF և Համաշխարհային բանկ) ուղեցույցներին համապատասխան:
PR խորհրդատում կտրամադրի ռազմավարության վերաբերյալ ուղեցույցներ ծրագրի արդյունավետ PR համար (թիրախավորելով աղքատներին և խոցելիներին), աջակցություն կցուցաբերի ծրագրի միջոցառումների ընթացքում ծրագրի արդյունավետ PR- ի և հաղորդակցության իրականացման գործում, կաջակցի համապատասխան միջոցառումների կազմակերպմանը, կապահովի կայքի և սոցիալական լրատվամիջոցների հաղորդագրությունների ժամանակին թարմացումը, կհամագործակցի ԶԼՄ-ների ներկայացուցիչների և հասարակական կազմակերպությունների հետ:
- Շահառուների իրազեկման արշավը (համայնքային և քաղաքային հանդիպումներ, տեղեկտվական հանդիպումներ, ծրագրի թիրախային շահառուների հետ հաղորդակցություն և այլն) իրականացնելու համար խորհրդատուն պատասխանատու է`
- պատրաստելու ծրագրի PR և հաղորդակցման նախագիծ՝ ծրագրի հրատարակություններին վերաբերող առաջարկներով (թռուցիկ սոցիալական գործերի կառավարման հարցերի վերաբերյալ, թռուցիկ շահառուների ձեռներեցության աջակցության վերաբերյալ, 5 տեղական (մարզային) մեդիա հրատարակություններ, 2 հոդված ծրագրի կայքի համար (blog), 3 հանրային ծառայությունների հայտարարություն և այլն) և հաղորդակցման միջոցառումներ ծրագրի գործունեության վերաբերյալ հասարակության իրազեկումը բարձրացնելու համար (ներառյալ առնվազն 10 ծրագրի կայքէջի նորությունների հրապարակումները կազմակերպված տեղեկատվական հանդիպումների վերաբերյալ, քաղաքային և համայնքային հանդիպումների վերաբերյալ և այլն) աջակցելու ծրագրի սահուն իրականացմանը, ներառյալ փորձի փոխանակումը և լավագույն փորձառնությունների խթանումը ծրագրի ենթդրամաշնորհ ստացող շահառուների շրջանում։ Նախագիծը պետք է ներառի առաջադրանքների մանրամասն ցանկ, այդպիսի առաջադրանքների տևողությունը և հաճախականությունը և նախատեսված պարտականությունները, ինչպես նաև արձանագրություն ծրագրի կայքով և սոցիալական կայքերի էջերով ստացված հաղորդագրություններին պատասխանելու վերաբերյալ՝ շահառուի բողոքների լուծման մեխանիզմի համաձայն,
- Իրականացնելու շարունակական բովանդակության մշակում (ծրագրի միջոցառումենրի համար հայտարարություններ, բլոգի համար հոդվածներ, վիդեոդարանի թարմացումներ, նկարներ և այլն) և ծրագրի կայքի և սոցցանցերի էջերի տեխնիկական կառավարում (Facebook and Instagram), ինչպես նաև այս կապերի միջոցով ստացած նամակների վերահսկողություն,
- Մասնակցելու և աջակցելու շահառուների իրազեկման արշավին (50 քաղաքային և համայնքային հանդիպումներ, 5 տեղեկանտվական հանդիպումներ, ծրագրի թիրախային շահառուների հետ հաղորդակցություն և այլն),
- Համագործակցելու ծրագրի կայքի մշակման և տեխնիկական սպասարկման հարցով զբաղվող ՏՏ ընկերության հետ՝ կայքի փորձարկման / կատարելագործման և կարգավորման (սխալների շտկման) գործողություններ իրականացնելու համար,
- Վերապատրաստելու և աջակցելու ծրագրի օգնականին՝ կայքի և սոցցանցերի (Facebook և Instagram) կառավարման գործիքների հետ աշխատելու համար:
- Քաղաքական շրջանակի և ծրագրի իրականացման հաղորդակցման արշավը (կոնֆերանսեր, կլոր-սեղան քննարկումներ, փակման միջոցառումներ, ԶԼՄ-ների հետ հաղորդակցություն և այլն) իրականացնելու համար PR խորհրդատուն պատասխանատու է՝
- Մասնակցելու պլանավորմանն ու աջակցությանը՝ քաղաքական շրջանակի և ծրագրի իրականացման հաղորդակցման արշավի միջոցառումների կազմակերպմանը (կոնֆերանսեր, կլոր-սեղան քննարկումներ, ՀՀ ԱՍՀՆ-ի և ՀԲ-ի հետ համաձայնեցված մեթոդաբանական նյութերի տարածում, փակման միջոցառում և այլն),
- Ապահովելու ծրագրի կարողությունների զարգացման և ձեռնարկատիրության աջակցության բաղադրիչի PR- ծածկույթը (բիզնես կարողությունների զարգացման թրեյնինգների վերաբերյալ առնվազն 5 հրատարակություն, 5 հրատարակություն ենթադրամաշնորհների գնահատման գործընթացի վերաբերյալ, 10 հաջողված պատմություն ենթադրամաշնորհների ծրագրերի իրականացման մասին և 7 հրատարակություն ծրագրի կայքում և/կամ սոցցանցերում ներկայացված ցուցահանդես վաճառքների վերաբերյալ),
- Ապահովելու քաղաքական շրջանակի և ծրագրի իրականացման հաղորդակցման արշավի միջոցառումների PR ծածկույթը (առնվազն 15 հրատարակություն ծրագրի կայքով և/կամ սոցցանցերով), կազմակերպելու առնվազն 3 մամլո ասուլիս և պատրաստելու համապատասխան մամլո հաղորդագրություններ։
- Ծրագրի շահառուների իրազեկման և հանրային արշավի հետ կապված վարչական գործառույթներ իրականացնելու համար PR խորհրդատուն պատասխանատու է՝
- Մասնակցելու և նպաստելու տեխնիկական բնութագրերի պատրաստմանը (ToR-ներ, գնումների հետ կապված այլ փաստաթղթեր) և բացահայտելու որակավորված մատակարարներին՝ շահառուների իրազեկման և ծրագրի հաղորդակցման արշավի հետ կապված (ըստ անհրաժեշտության մասնակցել գնահատման հանձնաժողովներին),
- Մշակելու կանոնավոր (ամսական) հաշվետվություններ և թարմացումներ շահառուների իրազեկման և ծրագրի հաղորդակցման արշավի վերաբերյալ, նպաստելու առաջընթացի եռամսյակային հաշվետվությունների պատրաստմանը,
- Ապահովելու հաղորդակցության և դոնորների տեսանելիության (JSDF և Համաշխարհային բանկ) ուղեցույցների խստիվ պահպանումը և ՀԲ հաղորդակցության թիմի հետ համագործակցությունը,
- Իրականացնելու կանոնավոր այցելություններ ծրագրի թիրախային մարզեր ՝ ըստ շահառուների իրազեկման և ծրագրի հաղորդակցման արշավի կարիքների (իրականացնել առնվազն 50 այց),
- Իրականացնելու ծրագրի ներկայացումը գրավոր և բանավոր հարթակներում (ծրագրի կարիքներից ելնելով),
- Մասնակցելու Համաշխարհային բանկի կողմից իրականացվող կանոնավոր իրականացվող աջակցության առաքելություններին,
- Կատարելու ծրագրի հաղորդակցման հետ կապված վարչական պարտականություններ (ծրագրի կարիքներից ելնելով),
- Անհրաժեշտության դեպքում կատարել այլ ծրագրային պարտականություններ։
Անհրաժեշտ որակովորումները՝
- Բարձրագույն կրթություն հաղորդակցության, լրագրողության, հանրային կապերի կամ այլ հարակից ոլորտում,
- Ոչ պակաս քան 6 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
- Հայաստանի ԶԼՄ-ների մասին լավ պատկերացում,
- Տարբեր ձևաչափերով հաղորդագրություններ կազմելու ունակություն և ապացուցված փորձ (հոդվածներ, մամուլի հաղորդագրություններ, կայքեր, հաջողության պատմություններ, բլոգերի գրառումներ, ՖԲ գրառումներ և այլն)՝ ճիշտ թիրախավորելով լսարանը,
- Սոցիալական մեդիայի կառավարման փորձ,
- PR գործունեության միջազգային կազմակերպությունների և (կամ) նախագծերի հետ (կդիտվի որպես առավելություն),
- Սոցիալական ոլորտում PR գործունեության փորձ, հատկապես եթե առնչվել է աղքատ և անապահով ընտանիքներին կամ անհատներին,
- Ծրագրի իրականացման մեջ ներգրավվելու բարձր մոտիվացիա, դինամիկ միջավայրում որպես թիմի խաղացող արդյունավետ աշխատելու ունակություն,
- Ծրագրի թիրախային մարզեր ճանապարհորդելու ճկունություն,
- Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի աշխատանքային մակարդակի իմացություն (գրավոր/բանավոր),
- Լավ համակարգչային և ՏՏ հմտություններ (վեբ կայքի կառավարում, սոցիալական մեդիա, մուլտիմեդիա և այլն)։
Ծրագրի մասին
Ծրագիրը Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզերի քաղաքային և գյուղական համայնքներում ավելի քան 11,000 խոցելի անձանց համար ընդլայնելու է սոցիալական աջակցության նպաստներից և ծառայություններից օգտվելու հնարավորությունները, և տրամադրելու է ինքնազբաղվածության աջակցություն: Ծրագրի դրամաշնորհը տրամադրվել է Ճապոնիայի Սոցիալական Զարգացման Հիմնադրամի (Japan Social Development Fund, JSDF) կողմից: Դրամաշնորհային պայմանագիրը ստորագրվել է 2020թ. մայիսի 6-ին:
Ծրագիրը ներառում է հետևյալ 3 բաղադրիչները`
Բաղադրիչ 1. Խորհրդատվական պիլոտային ծրագրի մշակում և իրականացում.
Սույն բաղադրիչը կաջակցի ոլորտային պետական ծրագրերին` մշակելու և ներդնելու սոցիալական դեպքի վարման համալիր մոտեցում, որը երկրի սոցիալական պաշտպանության և զբաղվածության ոլորտում կծառայի ծառայությունների և նպաստների ներքին ներդաշնակության բարձրացմանը:
Առաջին բաղադրիչի նպատակներն են` ա) բարձրացնել սոցիալական ծառայությունների հասանելիությունը ՀՀ առավել խոցելի բնակչության համար («Ընտանեկան նպաստ» համակարգի շահառուներ) և բ) ակտիվացնել «Ընտանեկան նպաստ» համակարգի ազատ աշխատուժ ունեցող շահառուներին դառնալ ինքնաբավ՝ տրամադրելով ինքնազբաղվածության հնարավորություններ:
Այս նպատակների իրագործումը կապահովվի սոցիալական դեպքի վարման համակարգի զարգացմանն ուղղված խորհրդատվական և տեխնիկական աջակցության շնորհիվ, մասնավորապես` շահառուների նույնականացման, գրանցման, ներգրավման և թիրախավորման գործառնական ընթացակարգերի, ինչպես նաև բողոքների քննման, մոնիտորինգի, համայնքային աշխատանքների, տեղեկատվական արշավների և կարողությունների զարգացման մեխանիզմների մշակման միջոցով:
Սոցիալական դեպքի վարման հայեցակարգային շրջանակը և մեթոդաբանությունը հիմնված կլինեն Կառավարության կողմից սահմանված հետևյալ հիմնական ուղղությունների/չափումների (dimensions) վրա, որոնք որպես առաջնահերթություն կապահովվեն ծրագրի շրջանակներում`
- Ակտիվացում,
- Մարգինալացված և ծայրահեղ աղքատ տնային տնտեսությունների ներառում/ներգրավում (պետական և ոչ պետական ռեսուրսների մոբիլիզացում, կրթական, բժշկական սպասարկման և մասնագիտացված ծառայությունների հասանելիության ապահովում ընտանիքի չափահաս և անչափահաս անդամների համար),
- Մանկական աղքատության նվազեցում(կրթության և բժշկական ծառայությունների հասանելիության ապահովում, մինչև հինգ տարեկան երեխաների թերսնման խնդրի լուծում, ռիսկերի նվազեցման նպատակով` ինստիտուցիոնալացման կանխարգելում և վաղ միջամտություն):
Բոլոր չափումներով հատուկ ուշադրություն է դարձվելու այն տնային տնտեսություններին, որտեղ ապրում է հաշմանդամություն ունեցող անձ:
Բաղադիչ 2. Կարողությունների զարգացում և ձեռնարկատիրական աջակցություն.
Այս բաղադրիչի շրջանակում կներդրվեն ձեռնարկատիրական աջակցության ծրագրերը, մասնավորապես` կփորձարկվի «Ընտանեկան նպաստ» ծրագրի ազատ աշխատուժ ունեցող շահառու ընտանիքներին փոքր բիզնես սկսելու նպատակով դրամաշնորհների տրամադրման ծրագիրը, որը կուղեկցվի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ վերապատրաստումներով և խորհրդատվությամբ (քոուչինգ)։ Նպատակ ունենալով ապահովել Ծրագրի արդյունքների կայունությունը և հաշվի առնելով համանման Ծրագրերի իրականացման նախկին, նաև JSDF փորձը, Ծրագիրը շեշտը կդնի սքրինինգի, համապարփակ գնահատման և կարողությունների շարունակական զարգացման վրա (այդ թվում, ուսուցում, մենթորինգ և քոուչինգ):
Բաղադրիչ 3: Ծրագրի կառավարում և կազմակերպում, մոնիտորինգ ու գնահատում և գիտելիքների տարածում
Ծրագիրը մշակվել է Համաշխարհային բանկի կողմից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համագործակցությամբ և իրականացվելու է «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից, որը Հայաստանում սոցիալական աշխատողների ազգային մասնագիտական ներկայացուցչական և շահույթ չհետապնդող կառույց է:
Ճապոնիայի Սոցիալական Զարգացման Հիմնադրամը հինադրվել է Ճապոնիայի Կառավարության և Համաշխարհային Բանկի կողմից՝ որպես Համաշխարհային Բանկի սահմանված չափանիշներին համապատասխանող երկրների բնակչության ամենաաղքատ և առավել խոցելի խմբերին ուղղակի օգնություն ցուցաբերելու մեխանիզմ: Հիմնական նպատակն է՝ ամրապնդել նրանց ներուժը, ընդլայնել նրանց կարողությունը և մասնակցությունը հասարակական և տնտեսական կյանքին:
Դիմել
Վերոշարադրյալ պահանջներին համապատասխանող միջազգային խորհրդատուները կարող են մինչեւ 2021 թվականի մայիսի 7-ը ներկայացնել մոտիվացիոն նամակ և կենսագրական թերթիկ (CV) ստորև նշված էլեկտրոնային հասցեով: Խնդրում ենք էլ. փոստի «Subject» դաշտում նշել հանձնարարականի անվանումը՝«Իրազեկման ռազմավարության և Հանրային արշավի խորհրդատու»:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ հարցազրույցի կհարավիրվեն միայն նախնական ընտրությունը անցած թեկնածուները:
Էլ. փոստ՝ procurement@aasw.org
Հայտարարություններ
15.07.2024
Աշխատանքի հայտարարություն
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.01.2024
ԱՄԱՆՈՐՅԱ ԵՎ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁ
30.10.2023
Երիտասարդների մասնակցությամբ աշխատարաններ