Թարգմանչական ծառայություններ մատուցողի մրցույթ
13.04.2021
Գրավոր թարգմանության ծառայություններ ծրագրի համար
«Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (այսուհետ` Ասոցիացիա) «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» (“Promoting Social Inclusion and Self-Reliant Livelihood Activities in Armenia”) դրամաշնորհային ծրագրի (հետայսու՝ Ծրագիր) շրջանակում հայտարարում է Թարգմանչական ծառայություններ մատուցողի (գրավոր թարգմանություն) ընտրության մրցույթ:
Հանձնարարականի հիմնական նպատակն է աջակցել Ծրագրի միջոցառումների իրականացմանը, մասնավորապես մատուցել որակյալ թարգմանչական ծառայություններ (գրավոր թարգմանություն անգլերենից հայերեն և հակառակը) ։
Ծրագրի իրականացման ժամկետները` 2021 – 2023 թթ․:
- Աշխատանքի շրջանակը
Խորհրդատուն (թարգմանիչը) պետք է ՝
- Տրամադրել ճշգրիտ թարգմչանական ծառայություններ (հայերեն-անգլերեն և հակառակը)՝ ծրագրի զեկույցների, փաստաթղթերի, շնորհանդեսների, ձեռնարկների, ուսումնական նյութերի, աշխատանքային խմբերի հանդիպումների արձանագրությունների և այլնի համաձայնեցված ժամկետում:
- Տրամադրել սրբագրման ծառայություններ (խմբագրել, ստուգել և ճիշտ ուղղել զեկույցների, փաստաթղթերի, շնորհանդեսների, ձեռնարկների, ուսումնական նյութերի, աշխատանքային խմբերի հանդիպման փաստաթղթերի տեքստերը) անգլերեն / հայերեն
Տեքստի թարգմանության / սրբագրման համար վճարումը կկատարվի թարգմանված նիշերի քանակի հիման վրա:
Թարգմանիչը պետք է բավարարի հետևյալ որակավորումները և պահանջները ՝
- Որակավորում ստացած թարգմանիչ (լեզվանաբի աստիճան՝ անգլերեն լեզվի մասնագետ) և/կամ բարձրագույն կրթություն այլ համապատասխան որոլտում (կդիտվի որպես առավելություն),
- Համապատասխան փորձ թարգմանչական ծառայություններ մատուցելու անգլերենից հայերեն և հակառակը ապացուցված ձայնագրությամբ (համապատասխան հղումների ցանկը պետք է կցված լինի CV-ում),
- Սոցիալական ոլորտում թարգմանություններ կատարելու փարձ (կդիտվի որպես առավելություն)
- Ճկունություն գործուղվելու ծրագրի թիրախային մարզեր (նախորոք համաձայնեցված օրերին)
Ծրագիրը Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզերի քաղաքային և գյուղական համայնքներում ավելի քան 11,000 խոցելի անձանց համար ընդլայնելու է սոցիալական աջակցության նպաստներից և ծառայություններից օգտվելու հնարավորությունները, և տրամադրելու է ինքնազբաղվածության աջակցություն: Ծրագրի դրամաշնորհը տրամադրվել է Ճապոնիայի Սոցիալական Զարգացման Հիմնադրամի (Japan Social Development Fund, JSDF) կողմից: Դրամաշնորհային պայմանագիրը ստորագրվել է 2020թ. մայիսի 6-ին (մանրամասների համար):
Ծրագիրը մշակվել է Համաշխարհային բանկի կողմից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համագործակցությամբ և իրականացվելու է «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից, որը Հայաստանում սոցիալական աշխատողների ազգային մասնագիտական ներկայացուցչական և շահույթ չհետապնդող կառույց է:
Ճապոնիայի Սոցիալական Զարգացման Հիմնադրամը հինադրվել է Ճապոնիայի Կառավարության և Համաշխարհային Բանկի կողմից՝ որպես Համաշխարհային Բանկի սահմանված չափանիշներին համապատասխանող երկրների բնակչության ամենաաղքատ և առավել խոցելի խմբերին ուղղակի օգնություն ցուցաբերելու մեխանիզմ: Հիմնական նպատակն է՝ ամրապնդել նրանց ներուժը, ընդլայնել նրանց կարողությունը և մասնակցությունը հասարակական և տնտեսական կյանքում:
Վերոշարադրյալ պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչեւ 2021 թվականի ապրիլի 27-ը ներառյալ ներկայացնել մոտիվացիոն նամակ և կենսագրական թերթիկ (CV) անգլերեն լեզվով հետևյալ էլեկտորնային հասցեին` procurement@aasw.org, նամակի թեմայում նշելով աշխատատեղի անվանումը` «Թարգմանչական ծառայություն (գրավոր թարգմանություն)»:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ հարցազրույցի կհարավիրվեն միայն նախնական ընտրությունը անցած թեկնածուները: Հարցերի և պարզաբանումների համար hեռ.`(374 95) 60-56-00
Հայտարարություններ
20.11.2024
Աշխատանքի հայտարարություն
15.07.2024
Աշխատանքի հայտարարություն
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.01.2024
ԱՄԱՆՈՐՅԱ ԵՎ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁ
30.10.2023
Երիտասարդների մասնակցությամբ աշխատարաններ