Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Տվյալների վերլուծաբան մրցույթ

16.07.2021

Ծրագրի ելակետային և ավարտական գնահատման ուսումնասիրության տեղական խորհրդատու

«Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (այսուհետ` Ասոցիացիա) «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» (“Promoting Social Inclusion and Self-Reliant Livelihood Activities in Armenia”)  դրամաշնորհային ծրագրի (հետայսու՝ Ծրագիր) շրջանակում հայտարարում  է Ելակետային և ավարտական գնահատման ուսումնասիրության տեղական խորհրդատուի (տվյալների վերլուծաբան)  ընտրության մրցույթ:           

Այս խորհրդատվության հիմնական նպատակն է աջակցել ծրագրի Բաղադրիչ 3-ով նախատեսված միջոցառումենրի իրականացմանը (ծրագրի կառավարում, մոնիտորինգ և գնահատում, գիտելիքների տարածում), մասնավորապես` ծրագրի ելակետային և ավարտական գնահատման ուսումնասիրության իրականացմանը, որպես գործիք գնահատելու ընդհանուր ծրագրի ձեռքբերումներն ու արդյունքները ծրագրի նպատակներից ելնելով:

Աշխատանքի շրջանակը

Ելակետային և ավարտական գնահատման ուսումնասիրության միջազգային խորհրդատուի ղեկավարության և ծրագրի մոնիտորինգի և գնահատման մասնագետի վերահսկողության ներքո տվյալների վերլուծության ելակետային և ավարտական գնահատման ուսումնասիրության տեղական խորհրդատուն (այսուհետև ՝ Խորհրդատուն)  պետք է նպաստի ծրագրի փոքր բիզնեսի դրամաշնորհների ազդեցության վերլուծության իրականացմանը։ 

Տեղական խորհրդատուն պատասխանատու է լինելու հետևյալ խնդիրների համար՝

  • Հիմնվելով միջազգային խորհրդատուի կողմից մշակված ելակետային և ավարտական գնահատման ուսումնասիրության մեթոդաբանության վրա, մշակել համապատասխան տվյալների բազայի ձևեր Excel / SPSS ձևաչափերով:
  • Սրբագրել, ամփոփել և վերլուծել ելակետային, միջանկյալ և ավարտական քանակական հետազոտությունների տվյալների բազաները առնվազն 300 ենթադրամաշնորհ ստացողների և առնվազն 50 բիզնեսի կառավարման հմտությունների (BMS) դասընթացի մասնակիցների, որոնք իրականացվելու են յուրաքանչյուր մարզում երեք ելակետային և ավարտական գնահատման ուսումնասիրության տեղական խորհրդատուի կողմից։
  • Մեկնաբանել և վերլուծել տվյալների բազաները, ելակետային և ավարտական գնահատման ուսումնասիրության միջազգային խորհրդատուի և ծրագրի մոնիտորինգի և գնահատման մասնագետի խնդրանքով հատուկ ուշադրություն դարձնելով միտումներին և օրինաչափություններին, որոնք կարող են արժեքավոր լինել ելակետային և վերջնական գնահատման ուսումնասիրության համար եզրակացություններ և առաջարկություններ մշակելու համար ։

 Ժամանակացույց և դրույթներ

Առաջադրանք

Իրականացման ժամանակահատված

1.   Ծրագրի փոքր բիզնեսի դրամաշնորհների բազային գնահատման ուսումնասիրության իրականացում:

շահառուների հետ փոքր դրամաշնորների պայմանագրերը կնքելուց հետո 45 օրվա ընթացքում

2.   Ծրագրի փոքր բիզնեսի դրամաշնորհների միջանկյան գնահատման ուսումնասիրության իրականացում:

փոքր դրամաշնորհների առաջին տրանշը փոխանցելուց հետո 6-8 ամսվա ընթացքում

3.   Ծրագրի փոքր բիզնեսի դրամաշնորհների ավարտական գնահատման ուսումնասիրության իրականացում:

ծրագրի ավարտին նախորդող վերջին 4 ամիսների ընթացքում

Վերը նշված ժամանակացույցը հիմնված է կանոնավոր հանգամանքների վրա և կարող է փոփոխության ենթարկվել արտաքին ազդեցության դեպքում:  Բոլոր առաջադրանքները տրամադրվելու են հայերեն, անգլերեն համառոտ զեկույցով:

Խորհրդատուի ակնկալվող հմտություններն ու որակավորումները

  • Բարձրագույն կրթություն առաջադրանքին հարակից ոլորտում (սոցիոլոգիա, սոցիալական աշխատանք և այլն);
  • Առնվազն 3 տարվա փորձ քանակական հետազոտությունների և ուսումնասիրությունների, զեկույցների կազմման գործում;
  • Հիմնավորված փորձ վիճակագրական ծրագրերի կիրառման (EXCEL, STATA և այլն), համակարգչային այլ համապատասխան հմտություններ, որոնք անհրաժեշտ են լավ մշակված, մասնագիտական փաստաթղթեր պատրաստելու համար;
  • Սոցիալական պաշտպանության ավելի լայն շրջանակում աշխատելու առնվազն 3 տարվա փորձ (սոցիալական քաղաքականության և (կամ) սոցիալական աշխատանքի դեպքերի վարման գիտելիքն ու փորձը կդիտարկվեն որպես առավելություն);
  • Ծրագրերի գնահատման փորձ (ինչպես անհատական այնպես էլ խմբակային) ֆինանսավորված զարգացման գործընկեր կազմակերպությունների կողմից (World Bank, EU, USAID, UN agencies, etc.), և նախընտրելի է սոցիալական քաղաքականության տիրույթում և (կամ) հասարակության խոցելի խմբերի ընդգրկմամբ;
  • Հայերեն և անգլերեն լեզուների իմացություն, լավ հաղորդակցման, ներկայացման և կազմակերպչական հմտություններ։

Ծրագրի մասին

Ծրագիրը Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզերի քաղաքային և գյուղական համայնքներում ավելի քան 11,000 խոցելի անձանց համար ընդլայնելու է սոցիալական աջակցության նպաստներից և ծառայություններից օգտվելու հնարավորությունները, և տրամադրելու է ինքնազբաղվածության աջակցություն: Ծրագրի դրամաշնորհը տրամադրվել է Ճապոնիայի Սոցիալական Զարգացման Հիմնադրամի (Japan Social Development Fund, JSDF) կողմից: 

Ծրագիրը մշակվել է Համաշխարհային բանկի կողմից ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ, և այն կիրականացվի «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ոչ առևտրային հասարակական կազմակերպության կողմից, որը հանդիսանում է  Հայաստանում սոցիալական աշխատողների ազգային մասնագիտական ներկայացուցչական մարմին: JSDF-ը ստեղծվել է Ճապոնիայի կառավարության և Համաշխարհային բանկի կողմից ` որպես Համաշխարհային բանկի իրավասու երկրների առավել աղքատ և խոցելի խմբերին ուղղակի օգնություն տրամադրելու մեխանիզմ: Նպատակն է ընդլայնել նրանց հնարավորությունները, ուժեղացնել նրանց կարողությունները և մասնակցությունը հասարակության և տնտեսական կյանքում:

Դիմումի ընթացակարգ

Վերոշարադրյալ պահանջներին համապատասխանող խորհրդատուները կարող են մինչեւ 2021 թվականի հուլիսի 30-ը ներկայացնել մոտիվացիոն նամակ և կենսագրական թերթիկ (CV) ստորև նշված էլեկտրոնային հասցեով: Խնդրում ենք էլ. փոստի «Subject» դաշտում նշել հանձնարարականի անվանումը՝ «Ելակետային և ավարտական գնահատման ուսումնասիրության տեղական խորհրդատու»:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ հարցազրույցի կհարավիրվեն միայն նախնական ընտրությունը անցած թեկնածուները:

Էլ. փոստ՝  procurement@aasw.org  

Հարցերի և պարզաբանումների համար hեռ.`(374 93) 51-44-99  

Հայտարարություններ

Տեսնել ավելին

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին